ՀՌԱՀ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ պատրաստվում է հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: ՀՌԱՀ-ը մայիսի 11-ին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեց 1 մլն դրամով, քանի որ, ըստ հանձնաժողովի` քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում էր հեռարձակել: Aravot.am-ի հետ զրույցում «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը նշեց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ ՀՌԱՀ-ի այդ հայտարարության առնչությամբ, բայց նշեց, որ «Իհարկե համաձայն չենք, բայց մենք մեր հիմնավորումները եւ ծանրակշիռ փաստարկները կներկայացնենք հանձնաժողովի նիստին: Դեռ որոշում չկա, քննարկվում է այդ հարցը եւ կարող է ընդունվի, կարող է չընդունվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև