Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը տեղամասերից մեկում մի զավեշտալի պատմություն է եղել: Առավոտյան արդեն, երբ մյուս տեղամասերում սկսվեց ընտրողների անձնագրերից անհետացող թանաքի պատմությունները, մի տեղամասում էլ հանձնաժողովի նախագահը «հայտնաբերում» է, որ իրենց մոտ կնիքն ընդհանրապես հետք էլ չի թողնում: Այդ իրավիճակից շփոթված եւ իրեն կորցրած հանձնաժողովի նախագահն անմիջապես ահազանգում է ԿԸՀ: Այնտեղից հեռախոսով ցուցումներ են տալիս՝ կնիքը, թանաքը թափահարելու մասին եւ այլն ու, միեւնույն է՝ ոչինչ չի ստացվում: Միջադեպն «արձանագրող» վստահված անձանցից մեկը շատ հանգիստ դիմում է իրեն կորցրած հանձնաժողովի նախագահին. «Տիկին, կնիքի բերանը բացեք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև