«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանն ուղղված DIY ակումբի սեփականատեր Արմինե Օգանեզովայի մեղադրանքները հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում համարեց անհեթեթություններ ու ասաց. «Նույնիսկ կարող ենք դատի էլ տալ մեր հեռուստաընկերության հանդեպ բացասական իմիջ տարածելու համար: Մենք դրա հետ ի՞նչ կապ ունենք, չգիտեմ, պարզապես արձանագրել ենք փաստ, որ Թուրքիայում նման բան է տեղի ունեցել ու ովքեր են մասնակցել: Անհեթեթ մեղադրանքներ են: Մեր սեւ սիրտը, իրենց վարդագույն կամ երկնագույն խնդիրները: Այս օրերին ավելի կարեւոր խնդիրներ կան, իսկ պայթեցումն, իմ կարծիքով, իրենց օգուտ եղավ, մեկ անգամ եւս PR էր իրենց այլասերված բարքերը տարածելու կամ բարձրաձայնելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ