Եկեղեցին ամբողջությամբ փլուզման վտանգի տակ է։ Ամեն օր կարող ենք այդ լուրը ստանալ»,- 18-րդ դարում Թբիլիսում կառուցված, 2002-ին և ապա 2012 թվականի հունվարին հրդեհի ճարակ դարձած Սուրբ Նշան եկեղեցու ներկայիս վիճակի մասին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Արմատ» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ։
Հորդառատ անձրևից մայիսի 14-ին փլվել է եկեղեցու նախասրահը, որ երեք գործառույթ է իրականացնել միաժամանակ՝ զանգակատուն, տապանատուն, նախասրահ։ Եկեղեցին աղյուսաշեն է և անհնար է վերականգնել փլվածքը։ Սամվել Կարապետյանի համոզմամբ՝ նոր աղյուսով նոր զանգակատուն պետք է կառուցվի, եկեղեցին վերականգնելուց հետո իհարկե, քանի դեռ շատ ուշ չէ։
Մանրամասները կարդացեք այստեղ: