Երևան, 15 մայիսի, 2012թ.
Օրանժ Արմենիան, հանդիսանալով HTC ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հայաստանյան սպառողներին այսօրվանից ներկայացնում է HTC ընկերության վերջերս թողարկած HTC One սերիայի մոդելները` HTC One X, HTC One S և HTC One V` ևս մեկ անգամ առաջինը հայկական շուկայում ներկայացնելով հեռահաղորդակցության ամենավերջին նորարարությունները:
HTC One սերիան միավորում է Android 4.0 (ICS) օպերացիոն համակարգը HTC Sense™ 4-ի հետ: Բոլոր երեք մոդելներն էլ ունեն ֆանտաստիկ հնարավորություններ` սկսած հրաշալի դիզայնից և վերջացրած Beats Audio-ով, որը թույլ է տալիս երաժշտությունը լսել այնպես, ինչպես պրոֆեսիոնալ DJ-ը` իր ականջակալներում` խորը, իրական, բոլոր նրբություններով: HTC One սերիան առաջարկում է նաև Video Pic-ը, որի շնորհիվ օգտագործողն այլևս պարտավոր չէ ընտրել տեսագրության և լուսանկարի ռեժիմների միջև, քանի որ կարող է դրանք անել միաժամանակ:
Հզոր սարք փնտրողների համար սերիայից լավագույնը HTC One X մոդելն է իր 1.5 ԳՀց հզորությամբ չորսմիջուկանի պրոցեսորով և 720 պիքսելանոց HD էկրանով: Դիզայնն արժևորողների ընտրությունը թերևս կկանգնի մինչ օրս արտադրված ամենանուրբ HTC-ի` HTC One S-ի վրա, որն ունի գերխիտ մակերես, ինչը վերջինիս հաղորդում է պողպատից ավելի մեծ դիմացկունություն: Ի վերջո նրանց համար, ովքեր նոր հնարավորություններ են փնտրում մատչելի գնով, ընկերությունը նախատեսել է HTC One V մոդելը, որն այս սերիայի ամենաթեթև` ընդամենը 115գ ծանրությամբ սմարթֆոնն է, ունի 3,7 դյույմ անկյունագծով էկրան, սակայն զինված է նույն ֆանտաստիկ Beats Audio և Video Pic հնարավորություններով, ինչ սերիայի մյուս երկու սմարթֆոնները:
Կարդացեք նաև
HTC One սերիայի հեռախոսները հասանելի են Orange-ի 30 խանութներում: Դրանք կարելի է ձեռք բերել Orange-ի վաճառքի կետերում ամսական բաժանորդագրությամբ, HTC One X մոդելը` սկսած 170,000 դրամից, HTC One S մոդելը` սկսած 140,000 դրամից, իսկ HTC One V մոդելը` սկսած 25,000 դրամից:
Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության հետևյալ գներով. HTC One X` 350,000 դրամ, HTC One S` 299,000 դրամ և HTC One V` 170,000 դրամ:
R