Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիոլետ Գրիգորյան.«Եթե միասեռականների մասին հարց ունեք՝ դիմեք Սերժ Սարգսյանին»

Մայիս 15,2012 14:47

Գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը հակապետական արարք որակեց օրեր առաջ միասեռականների հավաքատեղի դարձած  DIY ակումբի  պայթեցումը: «Եթե կա մի ժողովուրդ, որը  պետք է առաջամարտիկը լինի  ատելության դեմ պայքարի, պետք է լինի հայ ժողովուրդը, որովհետեւ ենթարկվել է ցեղասպանության միայն նրա համար, որ թուրք չէր, ուրեմն այդ ժողովուրդն ամենահանդուրժողը պետք է լինի նաեւ փոքրամասնությունների հանդեպ»,- այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց Վիոլետ Գրիգորյանը,- «Այդ դեպքում թող գնան Փարաջանովի տուն թանգարանը պայթեցնեն, այնտեղ միասեռական արվեստի նմուշներ կան,  եւ Փարաջանովը միասեռական էր: Շատ սփյուռքահայեր են գալիս այստեղ ու շուտ հեռանում, որովհետեւ իրենց տարբեր են զգում: Պարսկահայերը գալիս ու 80 տոկոսով գնում են, վերջերս էլ պատմել են, որ իրենց տարբեր մտածելու, խոսելու վրա են այստեղ ծիծաղում, տարբեր մարդու նկատմամբ հատուկ վերաբերմունք է  ձեւավորվել՝ լենինականցու, ղարաբաղցու հանդեպ չգիտեմ ինչ, խոսքը անեկդոտների մասին չէ, այլ այն վերաբերմունքի,  որը  չի պատկերացնում  իրենից ուրիշի, տարբերի՝  գոյության ազատ արտահայտվելու իրավունքը»:

Միասեռականներին առնչվող հարց ունեցողներին էլ, Վ. Գրիգորյանը հորդորեց դիմել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին.«Սովետում միասեռականության վրա քրեական հոդված կար, անկախ Հայաստանը հանել է այդ հոդվածը, եթե որեւէ մեկը հարց ունի միասեռականության մասին, թող հարցը օրենքով բարձրացնի, բողոքի կուսակցություններին, պատգամավորներին կամ էլ գնան բողոքեն Սերժ Սարգսյանին, ասեն՝ հետ բերեք այդ հոդվածը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031