Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամաչում են ասեն, որ սեռական անհամատեղելիության պատճառով են բաժանվում

Մայիս 15,2012 13:43

 Ավանդական հայկական ընտանիքների ամուսնալուծությունների պատճառը զույգերից մեկի դավաճանությունն է, կենցաղում` անհամատեղելիությունը: Ի պատասխան, մասնագետների հարցմանը՝ հիմնականում այսպես են պատճառաբանում ամուսնալուծվող զույգերը: Նրանք ոչ մի դեպքում չեն նշում սեռական անհամատեղելիությունը: Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի (ԶԱԳՍ) պետ Սուսաննա Ավետիսյանի խոսքերով` ամաչում են: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում ընտանիքի միջազգային օրվա առիթով հրավիրված ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ վերջին տարիներին քաղաքացիական ամուսնությունների թիվը աճել է եւ հասարակությունն էլ ավելի հադուրժող է դարձել այդպիսի հարաբերությունների նկատմամբ: Այդուհանդերձ. «Հիմնականում դեմ են լինում աղջկա ծնողները  եւ շահագրգիռ են, որպեսզի ամուսնությունը, գրանցվի, որ ամուսինների կապը կայուն լինի»,- ասաց ազգագրագետը:

Սուսաննա Ավետիսյանը կողմնակից է ընտանիքի ավանդապահ մոդելին. «Ես, որպես ավանդական ընտանիքի մայր, կին, կողմնակից եմ, որ նորաստեղծ ընտանիքը գրանցվի: Այլ հարց է, երբ զույգերը որոշ ժամանակ քաղաքացիական ամուսնությամբ ապրում են միմյանց ճանաչելու համար, այնուհետեւ գրանցում են իրենց ամուսնությունը»:

Տիկին Սուսաննայի տվյալներով, այս տարի գրանցվել է 292 ամուսնություն, սակայն 80 զույգ արդեն բաժանվել են:

2011-ին 1006 զույգ է ամուսնացել, ամուսնալուծվել են` 209-ը:

Երկու բանախոսներն էլ կարծիք հայտնեցին, որ անկախ ժամանակի մարտահրավերներից, հայերը դեռեւս մնում են որպես ավանդապահ ընտանիք: Եվ որքան էլ փորձում են ժամանակակից տեսանկյունից նայել իրենց հարաբերություններին, ազգագրագետը համոզված է, որ զույգերի հոգեբանության մեջ դեռեւս կառչածություն կա ավանդական ստերիոտիպներից:

Սուսաննա Ավետիսյանի համոզմամբ, յուրաքանչյուրի ընտանիք ստեղծողի մոդելը մոտավորապես նման է լինում իր ընտանիքին, որտեղ ինքը մեծացել է եւ տեսել է իր ծնողների հարաբերությունները: Տիկին Ավետիսյանի ներկայացմամբ, օրինակ` Շենգավիթում ամուսնալուծությունների թիվը ցածր է: Չնայած եղել է դեպք, որ շքեղ հարսանիքով ամուսնացած զույգը ընդամենը 1 ամիս հետո դիմել է բաժանվելու` պատճառաբանելով, որ անհամատեղելի են: ԶԱԳՍ-ի պետը հայտնեց, որ ամուսնալուծության համար 1 ամսից երեք ամիս է պահանջվում:

Ազգագրագետը վստահեցրեց, որ բաժանությունների հիմնական պատճառը տղամարդկանց աշխատանքի բացակայությունն է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031