Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց DIY ակումբը պայթեցնելու վերաբերյալ իրենց ուղղված մեղադրանքները

Մայիս 15,2012 13:13

Դաշնակցության անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը 1 միլիոն դրամ են գրավ դրել օրեր առաջ համասեռականների հավաքատեղի դարձած DIY ակումբը պայթեցրած երիտասարդներից մեկին՝ Արամեին 2 ամսով ազատելու համար: Այսօր այս մասին ասուլիսում ասաց ակումբի սեփականատեր Արմինե Օգանեսովան. «Երեկ փակ դատավարություն է եղել, դատավորը թույլ չի տվել, որ իմ փաստաբանը ներկա լինի, ու Արամեի փաստաբանը՝ Մելանյա Առուստամյանը վստահ Դաշնակցության երկու ներկայացուցիչների անուններ է տվել»:

Օգանեսովայի խոսքերով, իր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը տանում են նրան, որ իր ակումբը պայթեցնողների թիկունքում Դաշնակցականններն են կանգնած. «Ես վստահ եմ, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո է այս ամենը տեղի ունեցել: Ես գնացել էի Թուրքիա՝ համերգի, ու ներկա եմ եղել միասեռականների պարադին, որն ինձ համար շատ հետաքրքիր էր. Հիմնական պատճառը սա էր, դրանից հետո «Երկիր մեդիան» ինձնից հարցազրույց վերցրեց ու կարելի է ասել՝ ինձ լավ խաբեցին՝ ասացին շատ կարեւոր քայլ եք արել, ուզում ենք լուսաբանել: Բայց որ տեսա, թե եթերում ոնց են աղավաղել ու ինձ դարձրել թշնամի… Իմ խնդիրները այդ հարցազրույցից հետո են առաջացել: Այս ամենը լավ պլանավորված էր»:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը Aravot.am-ին ասաց, թե իմաստ չի տեսնում պարզաբանել Ա. Օգանեսովայի հայտարարությունները. «Որեւէ կուսակցական մարդ կարող էր փաստաբան լինել ցանկացած այլ հարցում, դա նշանակում է, կուսակցությունը պետք է մեկնաբանի՞: Ինչ-որ մեկի պնդումների վերաբերյալ մեկնաբանություն չեմ տալիս, չգիտեմ իրենց ձեռքի տակ ինչ փաստարկներ կան, որ մեկնաբանեմ, չունեմ բավարար տեղեկատվություն, որ կարողանամ եզրակացություններ անել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031