«Իմ հետ վարվեցին անասունի նման»,-իրեն աշխատանքից ազատելու մշակույթի նախարարի հրամանի մասին ասում է «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանը։
Նա մինչեւ այսօր չի կարողանում գլխի ընկնել՝ ինչո՞ւ իրենից ազատվեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ «Երեւի պատճառը անտիսիմպատիան է»,-ենթադրում է Մհեր Գրիգորյանը։
Նախարարը նրան ազատել է այս տարվա մայիսի 2-ին, Մհերն աշխատանքի է գնացել մինչեւ մայիսի 8-ը եւ ոչ ոք նրան չի ասել՝ դու ազատված ես։ Մայիսի 8-ին իմացել է իր ազատման մասին եւ անմիջապես փորձել հասկանալ պատճառները։ Դրանք չկան։
«Գոնե մի անգամ կանչեր, ասեր՝ դու լավ չես քայլում, դու լավ չես խոսում»,-ասում է Մհեր Գրիգորյանը։ Նա բազմիցս է փորձել հանդիպել նախարարի հետ, «չորս նախարարի հետ եմ աշխատել, 9 տարվա մեջ ոչ մի կարգապահական տույժ ոչ գրավոր, ոչ բանավոր չունեմ»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ