Երեւանի կենտրոնում գնտվող DIY ակումբի պայթեցման գործը լսվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես Aravot.am-ին հայտնեց ակումբի պայթեցման մեջ մեղադրվողներ Մկրտիչ եւ Համբիկ Խաբազյանների փաստաբան Մելանյա Առուստամյանը, Մկրտիչ Խաբազյանին բաց են թողել 1 մլն գրավի դիմաց, իսկ Համբիկ Խաբազյանին նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությամբ հանրապետությունից չհեռանալու պայմանը: «ՀՀ Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով ուրիշի գույքին դիտավորությամբ վնաս հասցնելու համար սահմանվում է 2-6 տարվա ազատազրկում: Գործի առիթով այժմ կատարվում է նախաքննություն»,-հավելեց տիկին Առուստամյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը մի խումբ եիտասարդներ կոտրել էին DIY ակումբի դուռը եւ ներս նետել պայթուցիկ, ինչի հետեւանքով այրվել էր ակումբի գույքի մի մասը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ