Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահացած աղջկա զբոսանքը». «Ասում եմ չէ, ճապոնացիները հիվանդ են: Հնարավոր է, որ ռադիացիան այսպես է ազդել նրանց վրա»

Մայիս 15,2012 12:45


Ֆիլմը, որն այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ներկայացնում է Ձեզ, տարբերվում է մինչ այսօր ներկայացվածներիc. «Մահացած աղջկա զբոսանքը» սարսափ ֆիլմ է: Նախևառաջ զգուշացնեմ, որ ցանկալի է միայն չափահաս անձանց դիտումը, խորհուրդ չի տրվում նաև նրանց, ովքեր նյարդերից թույլ են:

Մի փոքր նկարագրեմ ֆիլմը. տեղի է ունենում անհնարին ինչ-որ մի բան: Բժիշկը հայտարարում է, որ աղջիկը` Սայուրին, մահացել է: Սակայն նրա մարմինը շարունակում է գործել` քայյում է, խոսում: Կամաց-կամաց այն սկսում է «հալվել» և հետքեր թողնել հատակին…

Ճապոնական ֆիլմ է: Ռեժիսորներ` Կոշի Շիռաիշին եւ Կազուհիրո Իհոկոհաանան: Տևողություն 44 րոպե է: Ֆիլմի չթարգմանված անունը «Za horâ kaiki gekijô: Kaiki! Shinin shôjo» է: Լույս է տեսել 2004 թվականին: Գլխավոր դերերում են` Յուկի Մաեդան, Այակա Մաեդան, Իհօշիյուկի Մորիշիտան, Հորիկեն, Կեն Յասումուտոն, Մո Կառասավան և այլոք:

Սա այն ֆիլմերից է, որ new-kino.net կայքում դրվելուց ընդամենը մեկ օր անց ունի մի քանի մեկնաբանություն, այն էլ` բացասական. «Ասում եմ չէ, ճապոնացիները հիվանդ են: Հնարավոր է, որ ռադիացիան այսպես է ազդել նրանց վրա», «Նույնիսկ դիտել չեմ ցանկանում: Նկարագրությունը հերիք է», «Աստված իմ»…

Ֆիլմը կարող եք դիտել երեկոյան` մեր ֆեյսբուքյան էջում:

 

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031