
Մարտի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բ. Հարությունյանին պատկանող թռչնանոցից գողացել են «Ժակո» տեսակի աֆրիկյան 4 թութակ:
Մայիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: