Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դպրոց գնալիս մտածում ենք մեր երեխաների գրենական պիտույքների, վերջին զանգին` տնօրենի նվերի մասին»

Մայիս 15,2012 12:41

Մայիսի 25-ին հանրապետության բոլոր ավագ դպրոցներում կհնչի աշակերտների կողմից այդքան սպասված Վերջին զանգը: Ավարտելով դպրոցը՝ դեռահասները կկատարեն են ևս մեկ քայլ դեպի ավելի հասուն ու հետաքրքիր շրջան: Այդ ժամանակ է, որ մանկական մտածողությունը դեռ չմոռացած, նրանցից յուրաքանչյուրը կերտում է իր մտացածին ու լուսավոր ապագան:

Նոր շրջապատ, հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ դժվար փորձություններ, ուսանողական ակտիվ կյանք, սիրած մասնագիտության խորացում. «Առավոտ երիտասարդականը» հետաքրքվեց, եւ տարբեր դպրոցների մի քանի շրջանավարտներից իմացավ, որ հենց այդ թվարկվածններն են հետաքրքում նրանց` դպրոցից հետո: Սակայն մինչ դեռահասները կերազեն, ծնողները ջանք ու եռանդ չեն խնայի վերջին զանգին իրենց երեխային Վերջին զանգի արարողությանը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ցավով նշեմ, որ այդ «ներկայացումը» ծնողի վրա նստում է մի «կլորիկ գումար»: Շրջանավարտներից մեկի ծնողը, ով միայն անունն ասաց (Հերմինե- հեղինակ), մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք սեպտեմբերից արդեն իսկ սկսել են այսպես կոչված ֆոնդի գումար հավաքել: Ի դեպ, այն քիչ չէ` ամսական 5000 դրամ: Ինը ամսվա կտրվածքով այն ստացվում է 45.000 դրամ: Սակայն դա նվազագույնն է, քանի որ եղել են դպրոցներ, ովքեր, ըստ Հերմինեի, հավաքել են 7000-10.000 դրամ:

Ինչի՞ համար պետք է ծախսեն այս գումարը: Օրինակ՝ այն դպրոցում, որտեղ սովորում է  նրա երեխան, գումարը հավաքել են միանման հագուստի, վերջին զանգի սցենարի, նկարահանման, ձայնի ապահովման համար: Հնարավոր խնջույքն ու ամենկարևորը` տնօրենի նվերը, որն ամենաթանկն ու տարբերվողը պետք է լինի, չի մտնում այդ գումարի մեջ:

«Դպրոց գնալիս մտածում ենք մեր երեխաների գրենական պիտույքների, վերջին զանգին` տնօրենի  նվերի մասին»,– ասում է Հերմինեն:

Նրա հետ զրույցում նկատեցինք ևս մի տարօրինակ արտահայտություն` տետրի փող: Կարծեցինք՝ դպրոցի ավարտական քնությունների համար է: Սա ոչ հաստատեց ու  ոչ  էլ բացառեց ծնողը, սակայն մի բան նա համոզված գիտի` չնայած այս ամենին, Վերջին զանգ կյանքում մի անգամ է լինում. այն պետք է տպավորիչ, հիշվող եւ ուրախ անցնի:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031