Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է մեզնից թաքուն «Առավոտ» են տպել

Մայիս 15,2012 12:38

«Առավոտ» օրաթերթն այսօր լույս չի տեսել: Դե, մարդիկ աշխատել էին մայիսի 6-ին՝ կիրակի օրը, ուստի պետք է մի օր էլ հանգստանային:

Բայց այսօր նայելով որոշ կայքեր (ընդ որում՝ լրատվության ոլորտում առաջատար, վարկանիշային առաջին տասնյակի մեջ ընդգրկված)՝ տեսա, որ մամուլի տեսությունների մեջ ներառված է նաեւ «Առավոտը»: Մեկը մեջբերել էր մեր «Մշակույթի նախարարը «մո՞ւռ» է հանում» հրապարակումը՝ նշելով, թե «թերթը գրում է, որ…»:

Մյուսը մեջբերել է Վարդեւան Գրիգորյանի հետ հարցազրույցը՝ էլի նշելով. «Թերթը գրում է, թե…»:

Հիմա մտածում եմ՝ կարո՞ղ է մեզնից թաքուն տպագրել են մեր թերթը, ընդգրկել կայքում երեկ հրապարակված որոշ նյութեր եւ հիմա դրանց շուրջ «տեսություն» են անում: 🙂

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել