Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է ամաչի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից»

Մայիս 15,2012 12:12

Հատվածներ Եվրոպայի  Լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Լուսեվիս Վան Դեր Լաանի հարցազրույցից:

Տիկին Վան Դեր Լաան, որքան գիտեմ՝ Դուք ծանոթացել եք մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳի 3-րդ միջանկյալ զեկույցին, որին միացել են նաեւ ԵԱՀԿ ԽՎի, ԵԽԽՎի եւ ԵՄ խորհրդարանի դիտորդները: Եթե դիվանագիտական լեզվից այդ զեկույցը թարգամանենք քաղաքական լեզվի, ապա ինչպիսի՞նն է այդ զեկույցը:

– 2007 թվականից ես դիտորդ եմ եղել մեծ մասամբ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, եւ խախտումները, որոնք տեղի են ունեցել այստեղ, եւ որոնք ես տեսա այդ զեկույցում, ավելի վատն էին, քան ես տեսել էի աֆրիկյան երկրներում։ Թե ինչպես է դիտորդական առաքելության ժամանակ ընթանում աշխատանքը՝ պետք է նայել երեք ասպեկտով.

1. նախընտրական շրջան, այսինքն, մինչեւ քվեարկության օրը,

2. այն, թե ինչ է կատարվում հենց քվեարկության օրը, եւ

3. թե ինչ է կատարվում քվեարկության օրվանից հետո, մանավանդ, բողոքարկումների մասով։

Այս զեկույցում տեսնում ենք, որ երեք փուլերի ընթացքում էլ եղել են խնդիրներ։ Երբ ընտրություններից առաջ խախտումներ են լինում ցուցակներում, դա արդեն մեծ խախտում է։ Նաեւ այն փաստը, որ մարդիկ չեն վստահում ընտրական գործրնթացին՝ եւս կարեւոր է, որովհետեւ լեգիտիմությունը ժողովրդավարության կարեւոր գործոններից մեկն է։ Եթե նայենք քվեարկության օրվա դիտարկումներին, ապա կտեսնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը բավականին մեծ խախտումներ է արձանագրել։ Օրինակ՝ թանաքի արագ օքսիդացման փաստը, որը շատ կարեւոր է եւ շատ լուրջ խախտում է, քանի որ չկա որեւէ երաշխիք, որ կրկնակի քվեարկություն չի եղել: Զեկույցում նշվել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակից են եղել ուսումնական հաստատություները, նաեւ այն փաստը, որ մարդիկ պարտադրված են եղել գնալ ընտրությունների։ Այդ 500 տրակտորների օրինակը, որի մասին բոլորը գիտեին, բայց որի առնչությամբ ոչինչ չի արվել։ Խմբակային քվեարկության դեպքերը, երբ կարող էին գնալ քվեախցիկ եւ կամ ուղղորդել, կամ քվեարկել անձի փոխարեն։ Ընտրատեղամասերի 1/5-րդում ինչ-որ խնդիրներ են եղել հաշվարկի հետ կապված։ Եթե նայենք՝ ապա այդ զեկույցը շատ դիվանագիտական լեզվով է գրված, հստակ նշված է, որ խախտումները շատ են լուրջ են եւ տալիս են հնարավորություն կարծելու, որ արդյունքներր ճիշտ չեն արձանացրված։ Ես կարծում եմ, որ դա իրոք ամոթալի է, որովհետեւ 2008-ի փորձից հետո հույս կար, որ կառավարությունը կփորձի գոնե ավելի լավ ընտրություններ անցկացնել։ Եվ տպավորություն ունեմ, որ այն նույնիսկ հոգ էլ չի տարել, որ ընտրությունները գոնե լավը երեւան։ Կարծում եմ, որ ԵԽ անդամ երկրից մենք այս ստանդարտները չէ, որ սպասում էինք։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ավելիին է արժանի։ Սա գեղեցիկ երկիր է, բավական պոտենցիալով, եւ եթե տեսնում ես, որ կառավարությունը ոչինչ չի անում աղքատությունը վերացնելու, շուկայական տնտեսություն հաստատելու համար, այլ փոխարենը պաշտպանում եւ հովանավորում է օլիգարխներին, ապա սա շատ վտանգավոր է, որովհետեւ հայ ժողովուրդը ապրանքների համար վճարում է շատ ավելին, քան պետք էր վճարել։ Ես իրոք կարծում եմ, որ հայ ժողովուրդը արժանի է ազատ երկրում ապրելու, որտեղ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ շուկայական ազատություններ կլինեն։

Եթե վերջնական զեկույցում չարձանագրվի, որ ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, ինչ քաղաքական հետեւանքներ դա կարող է ունենալ ՀՀ իշխանությունների համար։

– Առաջին հարցն այն է, թե արդյո՞ք կառավարությունը կփորձի դա տեսնել որպես փաստ՝ մյուս տարվա ընտրությունները բարելավելու համար, թե՞ նույնը կշարունակի մյուս տարի։ Կարծում եմ, որ կառավարությունը խորապես պետք է ամաչի այս զեկույցից, եւ հույս ունեմ, որ դրանից հետո նրանք իրապես կբարելավեն ընտրությունները, եւ ոչ թե պարզապես քողարկված ժողովրդավարություն կներկայացնեն։ Կարծում եմ՝ այս զեկույցը ԵԽ անդամ պետությունների վրա նաեւ ճնշում կլինի, որպեսզի նրանք ձեր կառավարության վրա ազդեցություն ունենան՝ ընտրությունները բարելավելու համար։ Պետք է հասկանալ նաեւ, որ այս տեսակ զործերը ժամանակ են պահանջում։ Մի երկիր, որը խորհրդային տոտալիտար ֆոն ունի, եւ այժմ էլ օլիգարխներով է լի, վերցնել տանել այդ երկիրը դեպի ժողովրդավարություն, նույնն է, եթե նավթատար տանկերը շարժվի. այն շարժվում է շատ դանդաղ։ Փոքր քայլեր են անհրաժեշտ մեծ նավթատարը տեղափոխելու համար։ Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031