Հատվածներ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից
– Կարծիք կա, թե «Հանրապետությունը» «Ժառանգության» հետ է սերտ համագործակցելու, քանի որ այդ կուսակցությունն էլ արեւմտամետ ուժի համարում ունի:
– Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր Մարտի 1-ի պատասխանատվությունն իրենց վրա չեն վերցրել` կոալիցիայի մաս կազմելով, ովքեր կոալիցիա դառնալով, Սերժ Սարգսյանի հետ շամպայնի բաժակները զնգացնելով` իրար շնորհավորել են, նախարարական պորտֆելներ են վերցրել` դրանով իսկ խրախուսելով մարդկանց վրա կրակելը: Մնացած բոլոր ուժերի հետ պատրաստ եմ համագործակցել` անկախ նրանց քաղաքական հայացքներից ու աշխարհաքաղաքական մոտեցումներից։ Ուզում եմ, որ այս երկրում տեղի ունենան համակարգային փոփոխություններ, իսկ դա սկսվում է իշխանափոխությունից: Եվ միայն գաղափարական մոտեցումների վրա խնդիրը դնելով` դժվար թե հասարակական լայն զանգվածներին համախմբելու հնարավորություն լինի:
– ԲՀԿ-ն Կոնգրեսից ձայնե՞ր տարավ:
Կարդացեք նաև
– Ես դրանում համոզված եմ:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 ժամ»