Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում վերջին որոշումներն ընդունվում էին առանց կոնսենսուսի

Մայիս 15,2012 11:41

ՖՈՏՈԼՈՒՐ

Հատված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

– Ի՞նչ է տալու ՀԱԿից դուրս գալը, ի՞նչ է փոխվելու։

-ՀԱԿ-ից դուրս գալու հարցը մենք դեռ պետք է քննարկենք կուսակցության ակտիվի հետ։ Նման որոշումները հանպատրաստից ու միանգամից չեն կայացվում։ Մենք համոզված ենք, որ ժողովրդի գերակշիռ մասն ընդդիմադիր է եւ այսօր մնացել է ինքն իր հոգսերի հետ մենակ՝ իր գործազրկության, իր սոցիալական ու բարոյական, իր գաղափարական ու տեսակի գոյության իր որոնումների մեջ, թեպետ բոլոր կուսակցություններն էլ ժողովրդի անունից են խոսում ու իրենց ծրագրերը կազմում են ժողովրդի այս ու այն խնդրի լուծման համար, բայց համարյա ոչ մեկը չի մնացել ժողովրդի հետ։ Մենք, որ մասն ենք ժողովրդի, ուզում ենք ժողովրդի հետ էլ քայլ-քայլ նրան իրական այլընտրանքի իրավունք ու հնարավորություն տալ։ Արժանապատիվ այլընտրանքի։ Ես խորապես համոզված եմ, որ հարկադրաբար ու «խելամտորեն» իշխանությանը ձայն տված մարդիկ իրենց հոգու խորքում տասնյակ պատճառներ են որոնում իրենք իրենց առաջ արդարանալու։ Այդպես երկար շարունակվել չի կարող։ Մեկը պիտի կանգնի նրանց կողքին ու մեջքը շտկելուն օգնի։

ՀԱԿն այդ մեկը չի՞ կարող լինել, ի՞նչ է ուզում ապացուցել «Հանրապետությունը»։

– «Հանրապետությունը» ոչ մեկին ոչինչ չի ուզում ապացուցել, պարզապես մենք մնում ենք մեր տեսակետին եւ չենք ուզում, որ ՀԱԿ-ում մեզ հետ տարակարծությունների պատճառով խնդիրներ ծագեն։ Առանց այդ էլ վերջին որոշումներն ընդունվում էին առանց կոնսենսուսի։ Այսուհետ ՀԱԿ-ը հնարավորություն ունի իսկապես միաձայն ու միակամ կայացնելու եւ կատարելու իր որոշումները։ ՀԱԿ-ն ունի դրանց ու իր ծրագրերի կատարման իր տեսլականր, ժամանակի մեջ մեր տեսլականներն իրարից հեռանում են. գործնականում մենք ունենք թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական տարակարծություններ, որոնք քաղաքակիրթ աշխարհում հաղթահարվում են հենց այն ճանապարհով, որով ուզում ենք մենք գնալ։ Սա ողբերգություն չէ, սա զարգացման բնական ընթացք է, որին, կարծում եմ, բնական էլ պետք է վերաբերվել եւ հարգել միմյանց ընտրության իրավունքը։

– Դա նշանակո՞ւմ է, որ Դուք կապերը խզում եք ՀԱԿիհետ։

– Բոլորովին։ Ո՛չ քաղաքական, ո՛չ մարդկային կապերը խզելու որևէ մտադրություն չունենք, պատրաստ ենք համագործակցելու եւ աջակցելու բոլոր այն հարցերում, որտեղ մեր տեսակետները կհամընկնեն։ Եվ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ քաղաքական դաշտի բոլոր այն ուժերի հետ, որոնք սկզբունքորեն դնում են խնդիրները ու հետեւողականորեն լուծումների ճանապարհներ են որոնում։ Խնդիրների խնդիր մենք համարում ենք համակարգային փոփոխությունները, որովհետեւ որևէ այլ լուծում Հայաստանում պարզապես չի աշխատում, որովհետեւ մինչ այժմ գտնված ու գործած լուծումների հետեւանքը սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական այս վիճակն է, որից ելք է դառնում միայն արտագաղթը։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031