Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասացին, որ ըստ օպերատիվ տվյալների՝ ես կրակայրիչով փորձել եմ փուչիկ առանձնացնել»

Մայիս 15,2012 11:15

Ազատ արձակվելուց հետո Միքայել Նազարյանը մեզ պատմեց իր հետ տեղի ունեցածի մասին։ «Այսօր առավոտյան, ժամը 9.19 րոպեին ինձ զանգեցին, ներկայացան որպես կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցներ, ասացին, որ ես ինչ-որ թուղթ պետք է ստորագրեմ, պայմանավորվեցինք հանդիպել համալսարանի մուտքի դիմաց։ Մոտավորապես ժամը 10-ին ներկայացա այնտեղ։ Ինձ դիմավորեցին երկու հոգի, ներկայացան որպես իրավապահ։ Նրանք քաղաքացիական հագուստներով էին։ Նրանք փորձեցինք խոչընդոտել իմ մուտքը շենք, հետո ինձ ասեցին, որ ինձ տանում են փուչիկների հետ կապված։ Ես ծանուցագիր պահանջեցի, իրենք ասացին, որ ծանուցագիր ունեն, բայց ինձ չեն տրամադրի։ Դրանից հետո մենք մտանք ԲՈԻՀ, այնտեղի անվտանգության աշխատակցին նրանք ասացին, որ պետք է ինձ տանեն ոստիկանություն։ Ու գնացինք Քննչական գլխավոր վարչություն, որտեղ ինձ նախ ոչ ֆորմալ ձեւով հարցաքննեցին, այսինքն՝ առանց ստորագրության, ուղղակի հարցեր տվեցին, որ տեսնեն, թե ինչ է կատարվում։ Հետո ինձ տարան Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով վարչություն, որտեղ արդեն իմ փաստաբանը եկավ, ու արդեն ինձ հարցաքննեցին, բայց այդտեղ չի եղել որեւէ թուղթ, որտեղ նշված լիներ, որ ես վկայի կարգավիճակ ունեմ։ Ինձ ասացին, որ ըստ օպերատիվ տվյալների՝ ես կրակայրիչով փորձել եմ փուչիկ առանձնացնել, ինչը ես բացառեցի, ասացի, որ փուչիկներից մի քանի մետր հեռավորության վրա եմ գտնվել։ Հետո պատասխանեցի հարցերին, թե ինչու էի գնացել Հանրապետության հրապարակ։ Ես ասացի, որ գնացել էինք Թեղուտի հարցը բարձրաձայնելու։ Ասացի նաեւ, որ փուչիկներ պահող այդ մարդկանց չեմ էլ ճանաչում, իսկ մենք՝ մեր խումբը, տարբերանշաններով էր, որ իրար տեսնեինք»։ Հարցին՝ քննիչները ասե՞լ են, թե այս գործի շրջանակներում քանի հոգի է բերման ենթարկվել ու հարցաքննվել, Միքայելն ասաց՝ ոչ։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ավելի ուշ մեզ ասացին, որ մայիսի 4-ի միջադեպի հետ կապված արդեն հարցաքննվել է 197 հոգի, նշանակվել է 170 փորձաքննություն, իսկ նախաքննությունը շարունակվում է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ-ում, ձերբակալվածներ, կասկածյալներ չկան:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031