Թուրքիայի առաջնության «Գալաթասարայ»-«Ֆեներբախչե» հանդիպումը, որում որոշվելու էր երկրի չեմպիոնը, ավարտվել է զրոյական ոչ-ոքի արդյունքով, ինչը ձեռնտու էր «Գալաթասարային»:
«Ֆեներբախչեի»՝ խաղի ելքից դժգոհ երկրպագուները, պոկելով պլաստմասսայե աթոռները, ներխուժել են խաղադաշտ եւ իսկական ջարդ կազմակերպել: Մահակներով զինված ոստիկաններն, ի վերջո, հարկադրված են եղել արցունքաբեր գազ բաց թողնել: Ձերբակալվել է «Ֆեներբախչեի» 47 երկրպագու: Սակայն լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ իրարանցման ժամանակ անհայտ մեկը դանակահարել է «Գալաթասարայի» դրոշով մի երկրպագուի, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ