Միջազգային վարկանիշային Moody’s-ի փորձագետները Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը դրական են գնահատել «որոշակի աստիճանի քաղաքական կայունության և ժառանգականության ապահովման» առումով:
Այլ կերպ ասած` Հայաստանին մինչ այդ բացասական կանխատեսմամբ Bа2 վարկանիշ շնորհած այս կազմակերպության համար ՀՀԿ-ի հաղթանակը կարևոր էր առկա իրավիճակի, քաղաքական կուրսի անփոփոխելիության պատճառով:
Մեր ներքին ճահճացումը Moody’s-ի աչքերով վկայություն է, որն անհրաժեշտ է, որովհետև, ինչպես իրենք են պարզել, Հայաստանի համար ամենագլխավոր մարտահրավերները ԼՂ խնդիրն է եւ Թուրքիայի հետ փակ սահմանները: Պարզ է, չէ՞` ՀՀԿ-ի հաղթանակն անհրաժեշտ էր, որպեսզի այս մարտահրավերները չեզոքացվեն հանրապետականավարի: Իսկ թե ինչպես է վերջինս տեսնում այս հարցերի լուծումը, հայտնի է բոլորին:
Ըստ էության` Moody’s-ը բարձրաձայն ասաց այն, ինչի մասին համեստորեն լռում էին միջազգային դիտորդները` ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող հռչակելիս: Ավելին, Moody’s-ն այսպիսով նաեւ բացահայտ ասաց, թե ինչ գին պետք է վճարի իշխանությունը արևմտյան «լոյալության» դիմաց: Հարցն այն է, թե որքանով գովասանքի արժանացող աշակերտը այս հարցում էլ ջանասեր կգտնվի:
Կարդացեք նաև
«Երկիր»