«Դոնեցկի ընկերակցություն» ֆուտբոլային ակումբի անդամները վարժասրահներում մկաններն են մարզում: Նրանք պատրաստվում են Եվրո 2012-ում արժանիորեն «հյուրընկալել» իրենց արտասահմանցի գործընկերներին, հատկապես՝ Անգլիայի, որոնք հայտնի են իրենց սանձարձակ պահվածքով: Անգլիայի հավաքականը խմբային մրցաշարում երկու խաղ անցկացնելու է հենց Դոնեցկում:
Ակումբի անդամներից մեկը «Sunday Times»-ի թղթակցին հայտարարել է. «Մենք անգլիացիներից չենք վախենում: Ի տարբերություն նրանց, մենք չենք ծխում, չենք խմում: Մենք մարզիկներ ենք եւ արդեն ինչպես հարկն է դիմավորել ենք «Տոտենհեմի» եւ «Ֆուլհեմի» ֆանատներին: Իսկ դոնեցկցի մեկ այլ ֆուտբոլասեր ոչ միայն անգլիացիներին, այլեւ թխամորթ ու դեղնամորթ ֆանատներին խորհուրդ է տալիս Դոնեցկում ընդհանրապես չերեւալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ