Նորվեգիայի «Ստաբեկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան Տոր Մարիուս Գրոմստադի դին գտնվել է շինարարական հրապարակներից մեկի տարածքում: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ 22-ամյա ֆուտբոլիստն ընկել է բարձր տեղից եւ նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Երիտասարդ ֆուտբոլիստը մի քանի օր անհետ կորած էր եւ նրան փնտրում էին հարազատները, ընկերները, ակումբի պաշտոնական անձինք: Գրոմստադը մայիսի 12-ի երեկոյան դուրս էր եկել եղբոր՝ Օսլոյում գտնվող տնից եւ դրանից հետո նրան ոչ-ոք չէր տեսել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ