Մոդելների հետ ծանոթանալն ու նրանց հետ սիրախաղի մեջ մտնելը ցանկալի է բոլոր տղամարդկանց համար: Իսկ թե ինչու են տղամարդիկ մոդելներին դիտարկում իբրեւ սեքս տիկնիկների, այս հարցը փորձել են պարզել անգլիացի հոգեբանները, մոդելային բիզնեսով զբաղվող կազմակերպություններից մեկի խնդրանքով: Բոլոր տղամարդկանց թվում է, որ մոդելները թեթեւաբարո, անհոգ, ազատ կյանք վարող, գլամուր աղջիկներ են ու նրանց հետ կարելի է անել այն ինչ ուզում են: Այսինքն, զվարճանալ, սեքսով զբաղվել, առավելագույնս հաճելի ժամանակ անցկացնել, անկանխատեսելի էքստրեմալ քայլերի գնալ, ամեն ինչ անել, միայն թե հաճույք ստանալ, բայց ոչ ավելին: Անցկացված հարցումն այն մասին, թե կցանկանայիք ամուսնանալ մոդելի հետ տղամարդկանց մեծամասնությունը պատասխանել է, որ նրանց հետ ուզում է միայն զվարճանալ: Հոգեբաններն այս փաստը բացատրում են հետեւյալ կերպ. տղամարդիկ այս զբաղմունքն ունեցող կանանց դիտարկում են իբրեւ զվարճանք, ու շատ են ցանկանում նրանց հետ շփվել ուղակի իրենց կողքիններին ցույց տալու համար, թե ինչ գեղեցիկ է իրենց թեվանցուկ արած աղջիկը. իսկ այս փաստն ինքնահաստատման հնարավորություն է տալիս տղամարդկանց: Իսկ ինքնահաստատման կարիք ունեցողները երբեք չեն ասում ճշմարտությունը, իրականում՝ նրանք բոլորն էլ երազում են մոդել կին ունենալու մասին, բայց չեն խոստովանում: Ավելի ճիշտ՝ հարկ չեն համարում բարձրաձայնել իրենց երազանքի մասին, քանի որ մտածում են, որ իրենց վրա կծիծաղեն:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ