2012թ. մայիսի 11-ին թիվ 34/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ա. Հովհաննիսյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2012թ. մայիսի 6-ին` ժամը 08:00-ին, «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը, մտնելով թիվ 34/20 ընտրատեղամաս, փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել եւ խախտել քվեարկության գաղտնիությունը:
Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
ՀՀ դատախազություն