Մոսկվայում շախմատի թագի համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի երրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի:
Սպիտակներով խաղացող Անանդը պարտիայի ընթացքում շոշափելի առավելություն է ունեցել, սակայն դա նյութական արժեքի վերածելու համար ժամանակը չի բավականացրել: Վաղը կայանալիք չորրորդ պարտիայից առաջ հաշիվը հավասար է՝ 1,5:1,5:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ