Սերը խորհրդավոր, լուսավոր զգացմունք է, որն ազդում է նաեւ մարդու օրգանիզմի վրա: Գիտնականներն ապացուցել են այն փաստը, որ սիրահարված մարդիկ համեմատաբարավելի քիչ են խորը սթրեսներ ունենում, շուտ են ապաքինվում: Ապացուցված է նաեւ, որ նման մարդկանց մոտ ավելի բարձր է իմունային համակարգը: Վերջերս ամերիկացի գիտնականների կողմից արված հետազոտությունները ցույց են տվել, որ սերը որոշակիորեն նման է թմրյանյութի: Այն պահին, երբ սիրահարված մարդը տեսնում է զուգընկերոջ նկարը, նրա ուղեղում արթնանաում են հաճույքի համար պատասխանատու հատվածները: Սերը նաեւ կարգավորում է մարդու արյան շրջանառությունը: Իսկ սիրահարված մարդիկ, սովորաբար ավելի դիմացկուն են լինում ֆիզիկական ցավերի նկատմամբ: Գրում է prelest.com-ը:
Որքան էլ, որ տարրօրինակ է, բայց փաստ է, որ Էֆելյան աշտարակը 2 անգամ վաճառվել է միեւնույն մարդու կողմից: Վիկտոր Լյուսինգը համարվում է պատմության մեջ հայտնի ամենահնարապիտ եւ տաղանդավոր կեղծարարներից մեկը: Նա ձերբակալվել է մոտ 50 անգամ, բայց նորից ազատ է արձակվել: Լյուսինգին հաջողվել է`ձեւակերպելով աշտարակի սեփականատիրության կեղծ փաստաթղեր, 1925թ.-ին`մոլորեցներով ֆրանսիացի բիզնեսմեններին, երկու անգամ վաճառել աշտարակը:
Ձախլիկները ավելի ուշ են հասնում սեռական հասունացման, քան` աջլիկները: Թերհաս երեխաները ավելի մեծ հավանականությամբ կարող են լինել ձախլիկ: Ձախլիկները ավելի շատ են հակված ալերգիաների և ասթմայի:
Կյանքի վերջում մարդը միջինում հիշում է մոտավորապես 150 տրիլիոն բիթ ինֆորմացիա:
Աշխարհի ամենաբարձր ծաղիկը`Ռաֆֆլեզիան (Rafflesia), աճում է միայն Ինդոնեզիայի եւ Ֆիլիպենների առավել տրոպիկական վայրերում: Հետքրքիրն այն է, որ ծաղկի կշիռը 5-6կգ է: Հղումը`bugaga.ru
«Colgate» ընկերությունը լուրջ խնդիրներ ունեցավ իր արտադրանքը իսպանալեզու ժողովրդի շրջանում վաճառելու համար, քանի որ Colgate թարգմանաբար նշանակում էր` «գնացեք, կախվեք»:
Ուրուգվայում գոյություն ունի «Ազատություն» անունով բանտ:
Աշխարհի ամենակարճ ազգանունը բաղկացած է ընդհամենը 1 տառից: Կորեական «Օ»-ն է:
Անգլիացի բնագետ և ճանապարհորդ Չարլզ Ռոբերտ Դարվինը առաջին անգամ մտածել է մարդու` կապիկից առաջանալու մասին, երբ 1838թ.-ին Լոնդոնի կենդանաբանական այգում զբոսնելիս նկատեց տեղի օրանգուտանի եւ մարդու շարժուձեւի նմանությունները: Այդ կապիկի անունն էր Ջեննի:
Հնդկաստանը աշխարհում ֆիլմարտադրության քանակով զբաղեցնուն է առաջին տեղը: Հնդկաստանում տարեկան նկարահանվում են մոտ 1100 լիամետրաժ ֆիլմ:
10 փաստ տղամամարդկանց մասին
1.Տղամարդկանց մեծ մասը կարծում է, որ ամուսնության լավագույն տարիքը 25–30-է, սակայն նրանցից 50% -ը ամուսնանում են շատ ավելի շուտ:
2.Աշխարհում տղամարդկանց կյանքի տեւողությունը միջինում 64 տարեկանն է` ի տարբերության կանանց 76-ի:
3.Ինտերնետում ամենից շատ գնումներ անում են տղամարդիկ, հատկապես միայնակները:
4.Տղամարդկանց գերակշռող մեծամասնության համար կնոջ գեղեցիկ դեմքը առավել կարեւոր է իդեալական կազմվածքից:
5.Երբ 4 տղամարդ հավաքվում է մի վայրում, ապա ամենայն հավանականությամբ նրանք կխոսեն սպորտից:
6.Տղամարդկանց 30% իր հեռախոսից չի ջնջում նախկին զուգընկերուհու հեռախոսահամարը:
7.Մինչ ամուսնությունը տղամարդկանց մեծամասնությունը ունենում է 4-6 ընկերուհի:
8.Տղամարդիկ ավելի կենտրոնացված են, քան կանայք: Մի գործը կարող է խլել նրանց ողջ ուշադրությունը:
9.Տղամարդիկ հակված չեն խոսելու իրենց ինտիմ կյանքից:
10.Առաջին բարձրակրունկ կոշիկները հագել են Մոնղոլիայի զինվորները, որպեսզի պատերազմների ժամանակ երկար ճանապարհ անցելիս ոտքերը մնան անվնաս:
Անդրանիկ Ջալալյան