Այսօր Գյումրիում համառ լուրեր էին պտտվում, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, որը ԲՀԿ-ի թիվ 33 ընտրատարածքի պատասխանատուն է, հրաժարվել է իր պաշտոնից` հետագայում Կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնելու նպատակով:
Մենք այս խոսակցությունների շուրջ պարզաբանումներ խնդրեցինք պարոն Գրիգորյանից: «Ես երեկ հրաժարվել եմ պատգամավորական իմ մանդատից, միգուցե սա՞ է շփոթմունք առաջացրել, միգուցե մարդիկ հրաժարվել բառը լսելով, կարծել են, թե ես ռեկտորի պաշտոնի՞ց եմ հրաժարվել: Ես դեռ փետրվար ամսին հենց ձեր օրաթերթին` «Առավոտին» էի ասել, որ ռեկտորի պաշտոնը գերադասում եմ պատգավորական մանդատից: Իսկ ինչ վերաբերում է կրթության նախարար նշանակվել- չնշանակվելուն, դեռ կոալիցիա ե՞րբ է կազմվել, որ նման խոսակցություններ են պտտվում, նույնիսկ հայտնի չէ, թե ինչ ֆորմատով կոալիցիա կկազմվի»,-զարմացավ ռեկտորը:
Նշենք, որ նա ԲՀԿ-ի համամասնական ցուցակում զբաղեցնում էր 42-րդ տեղը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև