Բրիտանական ամենամյա «Britain’s Got Talent-2012»- ի հաղթողի կոչման համար պայքարում էին մարդիկ, ովքեր ունեին հավասարապես մեծ շանսեր հաղթանակը իրենց օգտին գրանցելու համար: Սակայն եզրափակիչ երեկոյի ընթացքում, որը տեղի ունեցավ շաբաթ երեկո, հաղթանակը շնորհվեց ոչ թե մարդու,այլ Pudsey անունով շանը: Շան հետ միասին իրենց համարներն էին ներկայացնում Էշլի Բատլերը: «Զույգը» երաժշտության համակցությամբ ցուցադրում էր անհավանական համարներ, որի գլխավոր մասը, իհարկե, վերաբերում էր շանը: Նրանք` ուղարկված հաղորդագրությունների արդյունքում, ճանաչվեցին «Britain’s Got Talent-2012»- ի հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ջոնաթան եւ Շարլոտա» զույգը, որի կատարումները հիմնված էին միայն դասական,օպերային երգերի վրա: Հաղորդում է talent.itv.com-ը: