Բարաք Օբաման հայտնվել է ամերիկյան հայտնի «Newsweek» ամսագրի շապիկին իբրեւ «Առաջին հոմոսեքսուալ նախագահ»: Ինչպես գրում է nydailynews.com-ը`վկայակոչելով հոդվածի հեղինակի`Էնդրյու Սալիվանի խոսքերը. «Օբաման ստիպված եղավ բացահայտել իր սեւամորթ լինելը`այն համաձայնեցնելով սպիտակամորթ ընթանիքի հետ այնպես, ինչպես հոմոսեքսուալները բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումն ու հետո համաձայնեցնում այն նորմալ սեռական կողմնորոշում ունեցող ընտանիքի հետ»: Հոդվածի հրապարակման պատճառ է հանդիսացել վերջերս ԱՄՆ նախագահի հայտարարությունը կապված միասեռականների ազատ ամուսնության իր դրական դիրքորոշման հետ:
Անդրանիկ Ջալալյան