Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի ընդունելության պետական քննությունները հսկվելու են նոր ձեւով

Մայիս 14,2012 17:53

Մայիսի 5-ից պետական եւ մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման ու հայտագրման գործընթացը: Դրան կհաջորդեն ավարտական ու միասնական քնությունները:
«Միասնական քննությունը կընթանա երկու փուլով: Առաջին փուլը այս տարի հանրակրթական դպրոցը ավարտածների ու անցյալ տարի չընդունվածների համար է, իսկ երկրորդը` բանակից նոր զորացրվածների ու օտարերկրացիների: Կտևի հունիսի 25-ից հուլիսի 2-ը: Նրանք, ովքեր դուրս կմնան, կարող են հունիսի 25-ից հուլիս 1-ը նորից հայտ լրացնել ու մասնակցել իրենց համապատասխանող քննություններին: Ցուցակները փակցված կլինեն հուլիսի 15-ին»,-այսօր «Երկու երես» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Վաչագան Գալստյանը:

Այսօրվա դրությամբ Երեւանի պետական համալսարանն արդեն ունի շուրջ 400 դիմորդ: Պետության կողմից այս ԲՈւՀ-ին տրամադրվել է 33 անվճար ու 2612 վճարովի տեղ: Բացի սա, այս տարի համալսարանում եղած 54 մասնագիտություններին ավելացել է եւս հինգը: Պարոն Գալստյանի խոսքով, ԵՊՀ ընդունող հանձնաժողովը աշխատում է նաև շաբաթ ու կիրակի օրերին, քանի-որ գյուղերից դիմորդները այդ ժամանակ կարող են գալ:

Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանն ասաց, որ իրենք էլ ունեն դիմորդներ` մոտ 90 հոգի: Նրանց տրամադրվել է անվճար` 20, վճարովի 220 տեղ:

Այս տարի միասնական քննություններում դրական գնահատական կհամարվի 7,5-20, իսկ ներբուհականում` 8-20 միավորները: Դրանք հսկելու համար կա մի  նորամուծություն` կձայնագրվեն:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031