Մայիսի 12-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում երիտասարդ կին է ինքնասպան եղել: Շաբաթ օրն առավոտյան ժամը 10-11-ի սահմաններում իր բնակարանում կախված են գտել 39-ամյա Լուսինե Հ.–ին: Քննիչ Վահրամ Դաղունցը «Առավոտին» փոխանցեց, որ դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննությունն եւ առայժմ ինքնասպանության դրդապատճառների մասին որեւէ հստակ տեղեկություն չկա: Մինչեւ պարզվում են դեպքի պատճառներն ու հնարավոր վարկածները, հարեւանները նկատել են, որ այդ ընտանիքում վերջին շրջանում շատ էին լինում վիճաբանություններ:
Ինքնասպան եղած երիտասարդ կինն ամուսնացած է եւ ունի 2 երեխա, ավագ որդու «Վերջին զանգն» էլ մի քանի օրից է:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ