Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկուտն ու սելավները «ջախջախել են» Հաղարծին եւ Թեղուտ գյուղերի ցանքերը

Մայիս 14,2012 17:19

Թեղուտի գյուղապետ Գեւորգ Թամրազյանը հայտնեց, որ մայիսի 12-ին, ժամը 18-ին, ավելիք քան կես ժամ տեւած կարկուտի եւ առաջացած սելավների հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասվել են գյուղի տնամերձ ցանքատարածությունները, ավերվել՝ ներհամայնքային ճանապարհները, որոնք համայնքի միջոցներով  խճապատվել, բարեկարգվել էին ապրիլ ամսին: Սելավաջրերը ողողել են մի շարք բնակելի տների ներքնահարկեր: Թեղուտ համայնքի կողմից, համապատասխան տեխնիկայի միջոցով ապահովվել է ճանապարհների անցանելիությունը: Իրավիճակի մասին հաղորդվել է Տավուշի մարզպետարան, համայնքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում, արձանագրում է տարերքի պատճառած վնասները:

Հաղարծնի գյուղապետ Սարգիս Պողոսյանը հայտնեց, որ մայիսի 11-ի եւ 12-ին տեղացած կարկուտի եւ սելավների հետեւանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել գյուղի 660 տնտեսությանը պատկանող 53,5 հա կարտոֆիլի, 17,9 հա եգիպտացորենի, 4,4 հա լոբու,  3,8 հա այլ մշակաբույսերի ցանքերը, 50-60 տոկոսով շարքից դուրս են եկել 117 տնտեսությանը պատկանող 9,5 հա կարտոֆիլի, 2,1 հա եգիպտացորենի եւ 0,6 հա լոբու եւ 0,1 հա այլ մշակաբույսերի ցանքատարածությունները: Սելավները քշել-տարել են վերջին տարիներին Հաղարծնում խճապատված փողոցների խիճը, առաջացել են փոսեր: Հաղարծնի սարում բնության տարերքի հետեւանքով  ճայռից ընկել եւ սատկել է Հաղարծնի բնակիչ Օնիկ Հախվերդյանի 4 կովը: Գյուղապետարանը ստուգում է Հախվերդյանի կովերի անկման հանգամանքները:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031