Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Զաքարյանը ՀԱԿ-ի հետ այլևս իշխանափոխության հույսեր չի կապում

Մայիս 14,2012 17:01

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու ՀԱԿ համակարգող,   նախկին քաղբանտարկյալ Աշոտ Զաքարյանը իր շրջապատի հետ լքեց  ՀԱԿ-ի շարքերը:

Aravot.am-ը նրանից  հետաքրքրվեց, թե  այնուամենայնիվ արժե՞ ՀԱԿ-ի հետ իշխանափոխության հույսեր  կապել, որին ի պատասխան վերջինս ասաց. « Ես ինքս ՀԱԿ-ի հետ հույսեր չեմ կապում, բայց այդուհանդերձ հաջողություն եմ ցանկանում ՀԱԿ-ին, իհարկե տա Աստված, որ ես ինքս իմ դատողությունների, իմ վերլուծությունների մեջ սխալված լինեմ, որի արդյունքը կլինի այն, որ ՀԱԿ-ին իսկապես կհաջողվի էս երկրում իշխանափոխություն իրականացնել: Էլի եմ կրկնում գերխնդիրը էս է, հիմա  թե ես սխալված կլինեմ, հիասթափված, թե ինչ, էդ արդեն կարևոր չէ:Ես ինքս համենայնդեպս ՀԱԿ-ի հետ այլևս հույսեր չեմ կապում»:

Aravot.am-ի այն հարցին էլ `մի՞թե Աշոտ Զաքարյանը այդքան հիասթափված է  ՀԱԿ-ից, բանախոսը պատասխանեց. «Կարծում եմ հիասթափությունը քաղաքական կատեգորիա չէ, պարզապես մեր մոտեցումների մեջ խիստ տարբերություն կա , ընդգծված տարբերություն կա, ընդ որում ոչ միայն ներքաղաքական խնդիրների հետ կապված, նաև արտաքին քաղաքական մոտեցումների, բայց քանի որ ինքս փորձագետ չեմ արտաքին քաղաքական գործընթացների, կփորձեմ ձեռնպահ մնալ էդ խնդիրներն ավելի  մանրամասնելուց: Հիմնականում կարելի է  հիմք ընդունել միմիայն ներքին քաղաքական ուղղությունը, ինչը արդեն 6-7 ամիս որդեգրել է  Հայ Ազգային կոնգրեսը: Հատկապես այն պահից, երբ  առաջին նախագահը հանդես եկավ քաղաքագիտական վերլուծությամբ` կապված Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցության,  էդ շրջանից սկսած առաջ եկան տարաձայնություններ»:

Իսկ կիսու՞մ է հաճախակի հնչող  այն կարծիքը, թե ՀԱԿ-ը  վերջին 3 տարում ժողովրդի կողքին կանգնելու փոխարեն փորձում է իր տեղն ամրապնդել արևի տակ,  աթոռակռիվ է տալիս, պարոն Զաքարյանն ասաց. «Ես չէի ուզենա նման գնահատականներ ու պիտակավորումներ տալ, կարծում եմ էդ հասցեատերը արդեն Հայ ազգային կոնգրեսը ներկայացնողները պետք է լինեն, բայց ես համոզված եմ , որ իմ և իմ շրջապատի կողմից մինչև էսօր նման խնդիր չի հետապնդվել: Եթե նման խնդիր լիներ, ես ինքս բավականին մեծ շանսեր ունեի հայտնվելու ՀԱԿ համամասնական ցուցակի բավականին  արժեքավոր տեղերում,   ինչի նաև  Ազգային ժողով անցնելու հավանականությունը շատ  մեծ էր, էնպես որ նման խնդիր գոնե իմ և իմ ընկերների կողմից չի եղել»:

Մեր մյուս հարցին էլ , թե՞ հնարավոր է վերանայի իր որոշումը կամ որոշ ժամանակ անց փոշմանի, պարոն Զաքարյանն ասաց. «Վերանայելը բացառվում է, բայց ես չեմ բացառում, որ պայքարի ընթացքում ինչ-որ տեղ իմ և Հայ Ազգային կոնգրեսի ճանապարհները նորից հատվեն, որևէ բան բացառել պետք չէ, բայց վերանայել որոշումը, նորից անդամագրվել, շատ անլուրջ է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031