Լրահոս
Օրվա լրահոսը

Գազով փուչիկների վաճառքն արգելվա՞ծ է եղել

Մայիս 14,2012 15:28

Թեև սպառողների մոտ դեռ թարմ է Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի պայթյունի հիշողությունը, խանութ-սրահների աշխատակիցների հավաստմամբ՝ գազով փուչիկների վաճառքը չի նվազել։

Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Ֆլորանա» ծաղկի սրահի աշխատակիցը վստահեցրեց, որ փուչիկների վաճառքը արգելվել և վերահսկվել է հարկային մարմինների կողմից պայթյունից շատ ավելի վաղ՝ հելիում գազ չլինելու պատճառով։

Վերահսկողությունը մայիսի 4-ի դեպքերից հետո դարձել է ավելի հետևողական։ «Հարկայինը ստուգում է, խենթ պետք է լինենք հելիում չլցնելու համար», -ասաց նա։

Աշխատակիցների հավաստմամբ՝ հելիումը ներկրվում է և օգտագործվում հատուկ փաստաթղթերի առկայության դեպքում միայն։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել