Մեդիամաքս: Իշխող կոալիցիայի հաղթանակը Հայաստանի խորհրդարանային ընտրություններում դրական ազդանշան է երկրի վարկանիշի համար, քանի որ «դա կապահովի քաղաքական կայունության եւ հաջորդականության որոշակի աստիճան», հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Moody’s Investors Service վարկանիշային գործակալության վերլուծաբաններին:
Գործակալության Moody’s Weekly Credit Outlook շաբաթական պարբերականում հրապարակման համաձայն, Հայաստանի նոր կառավարության համար հիմնական խնդիրները շարունակում են մնալ ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, «եւ քաղաքականության հաջորդականությունն այս զգայուն հարցերի լույսի ներքո դրական գործոն է»:
Moody’s-ի կողմից Հայաստանին շնորհված վարկանիշը Ba2 է՝ բացասական կանխատեսմամբ: ՀՀ պետական պարտքը, գործակալության գնահատմամբ, անցանկալի է ներդրողների կողմից ձեռքբերման համար (second best junk rating):