Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր պատմում Անուշ Սեդրակյանի ղարաբաղցի տատը

Մայիս 14,2012 13:50

«Իմ ղարաբաղցի տատը մի առակ էր պատմում՝ մարդու տունը նեղ ա լինում, ուզում է լայնացնի, Աստված ջան, ասում է, մի բան արա, տունս լենանա, Աստված ասում է՝ ինչքան տանը կենդանի ունես՝ հանի, տունդ կլենանա»,-այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ վերընտրված պատգամավոր Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ պատմեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա, հենց այդպես են վերաբերվում մեր երկրին ՀՀԿ-ականները, եւ եթե բացեիբաց չի եղել բռնություն, լցոնումներ, ասում են՝ ընտրությունները լավ են անցել:

Մանվել Բադեյանի դիտարկմամբ՝ գնահատականները, որ ՀՀԿ-ն չի ընտրվել, էմոցիոնալ են կամ տեսական. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ընտրությունները տարբերվում էին իրենց թափացիկությամբ, մաքրությամբ եւ օրինականությամբ, դա իմ խոսքերը չեն, բոլոր դիտորդների խոսքերն են: Ընդդիմության գնահատականները կարեւոր չեն, նրանք ցանկացած ընտրության պարագայում պետք է ստանային 0-ին մոտիկ գնահատական: Ես համարում եմ՝ այդ 5-7 տոկոսը 0-ին մոտիկ է, դա էլ գաղափարակիրների արդյունքը, չէ, այլ տեխնոլոգիաների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031