Այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով հնարավոր կոալիցիային՝ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել, եւ որ ՀՀԿ-ն իր կարծիքով ունի բավականաչափ ռեսուրս՝ կոալիցիա չկազմելու. «Եթե մենք ունենք բացարձակ մեծամասնություն, իմաստ չունի»:
Հարցին, եթե կոալիցիա չձեւավորվի, ՀՀԿ-ն կարո՞ղ է դիմակայել այնպիսի հզոր ընդդիմադիր ուժի, ինչպիսին կարող է լինել ԲՀԿ-ն, պրն Բադեյանը պատասխանեց. «Ի՞նչ է եղել որ: Շների տեսակներ կա, իրենց թվում է մեծ շուն են, անընդատ իրենց փորձանք են գցում, ուղղակի պառոդն եմ մոռացել»: Հարցին, թե ձերն ի՞նչ պառոդի է, ասաց՝ մերը շատ մեծ շուն է. «Փաստի հետ ստիպված եք հաշվի նստել, մաքուր ընտրության պայմաններում ՀՀԿ-ն ճնշող մեծամասնությամբ հաղթել է»:
Մանվել Բադեյանը լրագրողներին համոզում էր, որ այդուհանդերձ, ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջեւ խնդիրներ չեն եղել, սովորական մրցակցություն է եղել. «Ընտրություն է, ո՞նց եք պատկերացնում, որ մեր հարաբերությունները լինեն մեղրային: Սրանից հանդարտ ընտրություն տեսե՞լ եք, ուրախացեք, ոչ թե մաղձեք»: Հարցին, թե ինչո՞ւ Օեկ-ի հետ կապված որեւէ խնդիր չեղավ, միայն ԲՀԿ-ի հետ եղավ՝ նա պատասխանեց. «Ո՞վ է ասում, ՕԵԿ-ի հետ էլ են խնդիրներ եղել»:
Ըստ Մանվել Բադեյանի, ՀՅԴ-ն կորցրել է իր ընտրողների մի ստվար զանգված՝ այս ընտրություններին: Ես նկատել եմ, թե ոնց է մի կոմունիստ իր գյուղից ավտոբուսներով մարդիկ բերել, մի բան, որ ես Հանրապետական լինելով՝ չեմ անի: Ընդդիմությունը հրեշտակների հավաքածու չէ, իմ կոչն այս է, եթե ձեզ կաշառում են, ունեցեք այնքան գաղափարական հենք՝ չկաշառվելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ