Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ արտգործնախարարները քննարկում են Եվրո-2012-ի` Ուկրաինայում կայանալիք խաղերը բոյկոտելու հարցը

Մայիս 14,2012 13:20

Այսօր Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկում են Եվրո-2012-ի այն խաղերի հնարավոր բոյկոի հարցը, որոնք տեղի կունենան հունիսին Ուկրաինայում: Հիշեցնենք, Եվրո-2012-ը հյուրընկալում են Լեհաստանը եւ Ուկրաինան:

Նիդերլանդների իշխանությունները արդեն հայտարարել են, որ չեն ուղարկի իրենց պաշտոնական ներկայացուցիչներին ֆուտբոլային հանդիպումներին: Նման որոշում է կայացրել նաեւ Եվրահանձնաժողովը` Եվրամիության գործադիր մարմինը: Չնայած դրան, Եվրամիության մի շարք երկրներ կարծում են, որ բոյկոտը անարդյունավետ կլինի:

Եվրամիության դժգոհության պատճառը ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն է: Տիմոշենկոյին այժմ ազատազրկման վայրից տեղափոխել են խարկովյան հիվանդանոց: Դրանից առաջ Տիմոշենկոն, ով գանգատվում էր մեջքի ցավերից, հայտարարել էր, որ իրեն բանտում ծեծել են: Ուկրաինայի նախկին վարչապետը հացադուլ էր հայտարարել` բողոքելով բանտում իր նկատմամբ կիրառված բռնության դեմ:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031