«10 ամիս է՝ ուզում եմ մտնել Հանրապետության նախագահի մոտ չի ստացվում»,-այսօր «Ա1+»-ին դժգոհում էր Համո Սահյանի միակ ժառանգը՝ Նաիրի Սահյանը։
Վերջինս 10 ամիս առաջ է վերադարձել ԱՄՆ-ից, որպեսզի այս կամ այն կերպ մասնակցություն ունենա բանաստեղծ հոր 100-ամյակի կազմակերպմանը։ «Ես առաջարկություններ ունեմ իշխանություններին՝ տուն-թանգարան բացելու, հուշարձան կառուցելու։ Ոչ մի հուշարձան չկա»,-դժգոհում էր Նաիրի Սահյանը։ Նա ասում է, որ հուշարձան դնելը հեշտ գործ չէ, պիտի պատվեր տան, պիտի մրցույթ հայտարարվի, պիտի հանձնաժողով ձեւավորվի, պիտի ընտրություն կատարվի։ «Ոչ ոք չի ուզում լսի, Եթե Սահյանի անվանը այսպես պիտի վերաբերվեն, բա ուրիշ խնդիրներին ո՞նց են վերաբերվում»,-ասում է Սահյանի որդին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ