Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն եւս 4-5 օր է լռելու

Մայիս 14,2012 13:04

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի տարբեր ներկայացուցիչներ ավելի վաղ հայտարարել էին, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքերի վերաբերյալ կուսակցության պաշտոնական տեսակետը կամբողջացնեն եւ կհրապարակեն ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո:

Կիրակի օրը ՀՀ ԿԸՀ-ն արդեն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, բայց ԲՀԿ-ում դեռ չեն շտապում պաշտոնական տեսակետ հրապարակել: Ենթադրվում էր, որ այսօր-վաղը կուսակցությունը քաղաքական խորհրդի նիստ կհրավիրի ու ի մի կբերի իր դիրքորոշումը, մանավանդ, որ այս ընթացքում ԲՀԿ տարբեր ներկայացուցիչների կողմից ԲՀԿ-ի հետագա քայլերի վերաբերյալ տարբեր «անձնական» տեսակետեր հնչեցին:

Aravot.am-ի հետ զրույցում, սակայն, կուսակցության քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ առաջիկա 4-5 օրերին ԲՀԿ-ն դեռեւս կպահպանի հետընտրական լռությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031