Գվատեմալայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 16-ամյա Անդրանիկ Կարապետյանը, 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 կգ արդյունքով գրավել է 10-րդ հորիզոնականը:
Անդրանիկը երկու վարժություններում ընձեռվող վեց մոտեցումներից ընդամենը մեկական հաջող փորձ է կատարել: Նա պոկում վարժությունում բարձրացրել է 136 կգ (9-րդ ցուցանիշ), հրումում՝ 160 կգ (11-րդ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ