Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի°, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիա կազմեն

Մայիս 14,2012 12:55

Ազգային համագործակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը, գնահատելով մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները՝ այսօր ասուլիսում հայտարարեց, որ իշխանությունները ոսկերչական աշխատանք կատարեցին և վերարտադրվեցին:

Պարոն Սադոյանը կարծում է, որ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ոչ թե դերակատար էր, այլ մասնակից: Ա. Սադոյանը նկատում է, որ տարեցտարի խորհրդարանում պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից անկում է նկատվում: Այս խորհրդարանում քաղաքական գործիչը մեծ սպասելիքներ ունի «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից»:  Դառնալով ՀԱԿ-ին Ա. Սադոյանն ասաց.  «Այդ մարդը, որն այսօր ամեն օր խոսքեր է ասում, ով Հայաստանի տնտեսության խափանողներից մեկն է, հիմա գեղեցիկ ելույթներ է ունենում, բայց մարդիկ հիշում են ամեն ինչ»:

Իսկ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանել-չպաշտպանելու վերաբերյալ հարցին Ա. Սադոյանը պատասխանեց. «Ես խնդիր չունեմ Սերժ Սարգսյանին պաշտպանելու- չպաշտպանելու առումով: Եթե մասնակցեմ, կպաշտպանեմ ինձ:»

Իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ էլ պարոն Սադոյանը նորից հիշատակեց «գեղեցիկ կուտ ուտելու PR պատմությունը» և զարմացավ, որ այսքանից հետո դեռ այդ հարցը տրվում է:

Ա. Սադոյանը կարծում է, որ ճիշտ կլինի, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը կոալիցիա կազմեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031