Մեդիամաքս: Նախորդ գիշեր փլուզվել է Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան հայկական եկեղեցու մի հատվածը:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հաղորդել է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը, եկեղեցին տասնամյակներ շարունակ գտնվել է վթարային վիճակում:
«Ամենայն հավանականությամբ, եկեղեցին փլուզվել է մայիսի 8-ին Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի ու մի քանի օր շարունակվող հորդառատ անձրեւների հետեւանքով»,- նշել է Վազգեն Միրզախանյանը:
Նրա խոսքով, վրացական կողմը ոչ մի քայլ չի ձեռնարկել 1701 թ.-ին կառուցված եկեղեցին վերականգնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ինչպես Մեդիամաքս-ին հաղորդեց ՀՀ Մշակույթի նախարարության պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը, այս պահին իրենք փորձում են ճշտել դեպքի մանրամասները: