Մայիսի 13-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի Ճայերի կղզու մոտ շրջվել է ձկնորսական ռետինե նավակ, ինչի հետևանքով ջրում է հայտնվել երկու քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Երևանի Շահումյան 17-րդ փողոցի թիվ 23 տան բնակիչներ՝ Արթուր և Հարություն Չիփչյաններին, որոնց ցուցաբերվել է անհրաժեշտ առաջին օգնություն:
Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով ջրափրկարարները Սևանա լճից ափ են դուրս բերել 6 մարդ` երեք ռետինե նավակով:
Կարդացեք նաև
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն