Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզի Գետափի գյուղից տեղեկացրել են, որ ժամը 10.30-ի սահմաններում գրանցված առատ տեղումների պատճառով գյուղում առաջացել է սողանք, ինչի հետևանքով արգելափակվել է հանդամասեր տանող ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ մայոր Հ. Մարգարյանը:
Սողանքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանը: Կստեղծվի հանձնաժողով` սողանքային գոտին ուսումնասիրելու և հասցված վնասի չափը գնահատելու համար:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն