Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի դատավարությանը դարձյալ հետաձգվեց

Մայիս 14,2012 11:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր պետք է շարունակվեր ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես գար Մարգար Օհանյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մկրտիչ Վասակյանը: Սակայն արդեն երրորդ անգամ է, ինչ նա դատարանին դիմում է ուղարկում՝ իր վատառողջ լինելու մասին, խնդրելով հետաձգել դատական նիստը եւ հավաստելով, որ կներկայացնի բժշկական փաստաթուղթ առողջության վերաբերյալ:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 30-ին ժամը 14.30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031