Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաեւ արաբերենով

Մայիս 14,2012 11:42

Բեյրութում 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»  գիրքը արաբերենով: Հեղինակի 500 էջանոց այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է հինգ հրատարակություն, այդ թվում՝ արևմտահայերեն (մեսրոպյան ուղղագրությամբ), ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Արաբերեն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար և բարերար Սարգիս Պուտաքյանը Բեյրութից:

Գիրքը՝ արցախյան պատերազմը, բանակցային գործընթացն ու պատմությունը, արաբական աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով առաջիկայում հեղինակի ներկայությամբ կազմակերպվելու է շնորհանդես Լիբանանի մայրաքաղաքում: Նախատեսվում է շնորհանդեսների շարք արաբական աշխարհի կարևոր այլ մայրաքաղաքներում, այդ թվում՝ Կահիրեում, Դոհայում, Դամասկոսում:

Արդեն թարգմանվել և տպագրության է պատրաստ նաև «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի թուրքերեն տարբերակը, որը թարգմանել է Տիրան Լյոքմագյոզյանը:

Թաթուլ Հակոբյանի երկրորդ՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը, վերջերս հրատարակվել է Բեյրութում արևմտահայերենով (մեսրոպյան ուղղագրությամբ) և Երևանում արևելահայերենով: Այն այժմ թարգմանվում է անգլերեն և աշնանը կներկայացվի անգլիալեզու ընթերցողին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031