Մադրիդի «Ռեալի» եւ այժմ արդեն գերմանական «Շալկեի» նախկին հարձակվող Ռաուլը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Քաթարի «Ալ-Սաադ» ակումբ:
Թե ֆուտբոլի աստղն ի՞նչ պայմաններով է մեկնել Քաթար, ոչ մի մանրամասն չի հրապարակվում: Սակայն արեւմտյան լրագրողները տեղեկացնում են, որ Ռաուլը, որն Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրել է 102 հանդիպում եւ դարձել 44 գոլի հեղինակ, նավթային շեյխերի թիմում մնալու է առնվազն մեկ տարի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ