Երգիչ Նիկոլայ Բասկովը վատառողջ էր: Վերջին շրջանում նա պարբերաբար գտնվում էր բժիշկների հսկողության տակ, եւ բեմ դուրս գալիս՝ միմիայն համապատասխան դեղահաբերն ընդունելուց հետո… Ապրիլ ամսին երգիչն իրեն շատ վատ է զգացել, նրան տեղափոխել են հիվանդանոց ու անմիջապես վիրահատել, սակայն հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո Բասկովը շտապել է գիշերային ակումբ ու մի լավ զվարճացել: Այդպիսով, ռուսական շոու-բիզնեսի «ոսկե ձայնը» կրկին բարդացրել է իր առողջական վիճակն ու ստիպված է դարձյալ բուժվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ