Երգչուհի Նատաշա Կորոլյովան գայթակղել է ամուսնուն՝ Տարզանին party -ի ժամանակ, հենց հյուրերի աջքի առաջ: Նրանք բազմիցս ապացուցել են, որ ռուսական շոու-բիզնեսի ամենակրքոտ ու ամենակրակոտ ամուսնական զույգն են: Նրանք ոչ միայն իրենց մերկ լուսանկարներն են պարբերաբար տարածում Twitteri-ի միջոցով, այլեւ իրենց ինտիմ տեսարաններն են էկրանավորում եւ օգտագործում Նատաշայի տեսահոլովակում, կարճ ասաց՝ երկրպագուներին միշտ իրենցով հիանալու ու զարմանալու հնարավորություն են տալիս:
Տարզանի եւ «ջրահարսի» ընտանեկան կյանքը միշտ լի է անակնկալներով. նրանք ակտիվ կյանք են վարում, վայելում իրենց երիտասարդությունը: Հերթական անգամ ստանալով party- ի մասնակցության հրավեր, զույգը որոշել է մի լավ լիցքաթափվել: Նատաշան խմելով իր սիրած վիսկին, իր եւ հավաքվածների ցանկությամբ բեմ է բարձրացել ու սկսել երգել իր ամենահիթային երգերից մեկը՝ «Դեղին կակաչները»: Նատաշան սկսել է ակտիվ պարել, հավաքվածները երգչուհուն զուգահեռ երգել են սիրված երգը, աչք չկտրելով վերջինս կուրծքը բաց հագուստից: Երգչուհին ոգեւորվել ու գրգռվել է հանդիստեսի ուշադրությունից ու «հարձակվել» սեփական ամուսնու վրա, շարունակելով պարը կրքոտ «քսմրտվելով» Տարզանին:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև